Ինձ հարվածելիս տալիս էին Մհեր Սեդրակյանի անունը. Սուրեն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ծեծի ենթարկված ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն իր վրա հարձակումը լուրջ ծրագրավորված գործողություն համարեց:

«Ինձ ամիսներ շարունակ հետևում էին, սակայն ես չգիտեի` դրանք ում տղաներն են: Հետո նրանք գտել էին տեղը և պահը ու հարձակվեցին ինձ վրա: Այդ պահին ես մտածեցի, թե ինձ եկել են ձերբակալելու, դրա համար դիմադրություն չեմ ցուցաբերել: Ինձ փորձում էին ապակողմնորոշել, քանի որ հարվածելիս տալիս էին Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի անունը, ինչը շեղող գործողություն էր»:

Նա նաև անդրադարձավ իր` բողոք չգրելու պատճառներին: «Ես բողոք չեմ գրել, քանի որ մենք չունենք ոստիկանական և դատական համակարգ: Այս իրավիճակից ելքն այս իշխանություններից ձերբազատվելն է»:

Հիշեցնենք, որ ազատամարտիկին ծեծի էին ենթարկել  դեկտեմբերի 10-ին:




Լրահոս