Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ը և ՕԵԿ-ը, արդեն սկսել են արտահերթ նիստ հրավիրելու համար ստորագրահավաք անցկացնել: Նրանք այսօր` ժամը 18:30-ին, արտահերթ նիստ հրավիրելու դեպքում կքննարկեն դրամ-դոլար հարաբերակցության կարգավորման հարցը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ նիստ հրավիրելու անհրաժեշտություն չկա և կարող են բավարարվել՝ համապատասխան հանձնաժողովներում լսումներ կազմակերպելով: