
31-ամյա հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանը Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում բացահայտել է, որ իր մայրը` Քրիս Ջեները, համաձայնվել է դստերը հակաբեղմնավորիչներ տալ, երբ վերջինս ընդամենը 14 տարեկան էր: Քիմի խոսքով` նման որոշման պատճառն այն էր, որ ինքը ցանկացել է կուսությունը կորցնել. այդ ժամանակ նա ուներ զուգընկեր, որի հետ արդեն երկու տարի շարունակ կապված էր: