
Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել. Գյուղացիները հողատարածքները ջրելու ժամանակ պարկի մեջ նորածնի մարմին են հայտնաբերել: Ոստիկանության լրատվական ծառայությունը հաստատել է, որ գյուղացիները նորածին երեխայի մարմին են հայտնաբերել և տեղեկացրել, որ մարմնի վրա հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ աղբյուրի, Ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Համաձայն տեղեկատվության՝ երեխան պարկով այտեղ է հասել հարակից շրջանների սելավատաով օրեր առաջ Արմավիրի մարզում տեղի ունեցած սելավի պատճառով: