Անշարժ գույքի շուկան «մեռած» վիճակում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոխարժեքի տատանումներից անմասն չի մնացել նաև անշարժ գույքի շուկան: Վերջին շրջանում այս ոլորտում դրական տեղաշարժ գրեթե չկա, իսկ ոլորտի մասնագետների գնահատմամբ, շուկան «մեռած» վիճակում է գտնվում: Մի քանի գործակալությունների ներկայացուցիչներ այս կամ այն պատճառաբանությամբ հրաժարվեցին մեզ որևէ տեղեկություն տրամադրել:

Այնուամենայնիվ, Armlur.am-ին հաջողվեց պարզել, որ ամեն ինչ աղետալի վիճակում է գտնվում: «Անտ ռիելթի» անշարժ գույքի գործակալությունից հայտնեցին, որ արդեն երկար ժամանակ է՝ ինչ ամեն ինչ «մեռած» վիճակում է գտնվում: Գործակալության ներկայացուցիչն այս ամենը կապեց Հայաստանի տնտեսական վատ վիճակի հետ:  Նրա խոսքով անշարժ գույքի շուկայում այս վիճակը տիրում է դեռևս 2010թվականից, սակայն չկարողացավ հստակ նշել, թե այս վիճակն ինչքան կարող է շարունակվել:

«Nran» գործակալության ներկայացուցիչը ևս այն կարծիքը հայտնեց, որ շուկան շատ վատ վիճակում է գտնվում և վերջին շրջանում շատ հազվադեպ են որևէ գործարք կատարում:




Լրահոս