ՕԵԿ-ական Դ. Կարապետյանը եվ Ն. Զուլոյանը կաշխատեն գործադիրում` որպես փոխնախարարներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քիչ առաջ ավարտվել է “Օրինաց երկիր” կուսակցության քաղխորհրդի նիստը, որի ժամանակ որոշվել է, որ կուսակցության համամասնական ցուցակի 9-րդ եւ 10-րդ հորիզոնականները զբաղեցնող եւ ինքնաբացարկ հայտնած Նելսոն Զուլոյանը եւ Դավիթ Կարապետյանը կաշխատեն գործադիրում: Դավիթ Կարապետյանը եւ Նելսոն Զուլոյանը աշխատելու են որպես փոխնախարար, սակայն առայժմ հայտնի չէ, թե որ նախարարությունում: Առաջիկա օրերին կհստակեցվի, թե որ նախարարություններում նրանք կաշխատեն: ՕԵԿ-ին տրվող մյուս փոխնախարարների եւ փոխմարզպետներին հարցը քննարկվելու է հաջորդ քաղխորհրդի նիստին, որը հավանաբար կկայանա մյուս շաբաթ: Աղբյուրը` NEWS.am:




Լրահոս