«Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալը երրորդ անգամ է իրեն թուք ներարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ երեկ ուշ երեկոյան ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալ Գևորգ Հակոբյանն ինքնավնասում է կատարել՝ իրեն թուք ներարկելով: Նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Մեր տեղեկություններով՝ դատապարտյալը նման կերպ արդեն երրորդ անգամ է ինքնավնասման գնում:

ՀՀ ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանի հետ կապ հաստատել չհաջողվեց՝ լուրի հետ կապված այլ մանրամասներ իմանալու համար:




Լրահոս