
Մյունխենի «Բավարիա»-ն Բունդեսլիգայի նոր ռեկորդ է սահմանել: Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի «Ֆրայսբուրգ»-ի դեմ խաղում նրանք երկու գնդակի առավելությամբ հաղթանակ են տարել և արդյունավետության ռեկորդ սահմանել: Մյունխենցիները 16 հանդիպումներում ընդամենը երեք գնդակ են ընդունել սեփական դարպասը:
Նշենք, որ նախորդ ռեկորդը պատկանում էր «Շտուտգարտ»-ին։ 2003/2004 թթ. մրցաշրջանում նույնքան հանդիպումներում «Շտուտգարտ»-ը 4 գնդակ էր բաց թողել։