
Իրաքի քաղաքներն ու գյուղերը գրոհելիս «Իսլամական պետության» գրոհայինները խուճապի են մատնում թշնամուն՝ նրանց վրա նետելով կարիճներով լցված կանիստրներ:
Առաջին անգամ նման տակտիկական միջոցի են դիմել պարթևները՝ մ.թ 198-ին իրաքյան Խաթրա քաղաքի պաշտպանության ժամանակ: Նրանք քաղաքը 3 ամիս շրջափակման մեջ պահող հռոմեացիների վրա են նետել կարիճներով լցված կավե կաթսաներ: Ասում են, որ Սեպտիմուս կայսրը Խաթրայի շրջափակումը վերացրել է հենց կարիճների պատճառով:
Ջիհադականները կարիճներին օգտագործում են ոչ թե հակառակորդի ոչնչացման, այլ` նրան վախեցնելու նպատակով. տեղեկացնում է Daily Mail-ը: