
Ռուսաստանի Դաշնային խորհուրդը վավերացրել է Հայաստանի մուտքը Եվրասիական միություն: Այդ մասին տեղեկոցնում է РИА «Новости»-ն:
Փաստաթղթի համաձայն, Հայաստանը Ռուսաստանի, Բելառուսի ևՂազախստանի հետ մեկտեղ դառնում է ԵՏՄ լիիրավ անդամ:
Այդ երկրների իշխանությունների կողմից ստորագրված ԵՏՄ-ի մասին պայմանագիրը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից:
Ավելի վաղ պայմանագիրը վավերացվել էր Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Պետդումայի կողմից: