
Ամերիկյան American Airlines ընկերության օդանավը ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել Տոկիոյում այն բանից հետո, երբ 15 ուղևոր և անձնակազմի անդամներ վնասվածքներ են ստացել ինքնաթիռi` տուրբուլենտության գոտում հայտնվելու պատճառով:
Հարավային Կորեայից Դալաս թռչող AA-280 չվերթը Տոկիոյի Նարիտա օդանավակայան է ուղղվել Խաղաղ օվկիանոսի վրա կատարված միջադեպի պատճառով: Օվկիանոսի վրա թռչելիս ինքնաթիռը հայտնվել է ուժեղ տորբուլենտության գոտում: Ինչպես պատմել են ուղևորները, սարսափելի ցնցումներ են սկսվել:
Օդանավում եղել է 240 ուղևոր և անձնակազմի 15 անդամ: Վերգետնյա ծառայությունների հետ բանակցելուց հետո որոշում է կայացվել Տոկիոյում արտակարգ վայրէջք կատարելու մասին:
Չորս տուժած ուղևորների և անձնակազմի մեկ անդամի տեղափոխել են Տոկիոյի հիվանդանոց, մնացածին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում: