
Կառավարության հրավիրած արտահերթ նիստի ավարտից հետո՝15:30-ին, ԱԺ ոչ իշխանական ուժերը կհրավիրեն արտահերթ նիստ, որի ժամանակ կքննարկվի արտարժույթի շուկայում արձանագրված մտահոգիչ իրավիճակը։ Անհրաժեշտ 44 ստորագրությունն արդեն իսկ հավաքվել է։
Հիշեցնենք՝ ՀՀԿ-ն ցանկանում է, որ այդ նիստն անցկացվի փակ ռեժիմով, սակայն արտահերթը հրավիրած ոչ իշխանականները կողմնակից են բաց քննարկմանը։ Ձևաչափը պարզ կլինի հենց արտահերթ նիստի մեկնարկին։