
Ռուսաստանի կառավարությունn ու երկրի Կենտրոնական բանկը միջոցներ են ձեռնարկում՝ Ռուսաստանի արժութային շուկայում վայրիվերումները կանգնեցնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովը:
«Վերջապես կենտրոնական իշխանությունները լրջորեն ձեռնամուխ են եղել արժութային շուկայում այդ խնդրի լուծմանը: Եվ այստեղ արդյունքի կարող ենք հասնել միայն գործողությունների համախմբմամբ», – ասել է Բելոուսովը լրագրողներին:
Նրա խոսքով, այդ թեման, մասնավորապես, քննարկվել է երեքշաբթի Դմիտրի Մեդվեդևի մոտ խորհրդակցության ժամանակ, որտեղ մշակվում էր «գործողությունների մարտավարությունը»:
Միաժամանակ Բելոուսովը խոստովանել է, որ շատ բան կախված կլինի նավթի գների տատանումներից: