Նախագահին չի կարելի ուշունց տալ, ծյեմ բոլե գրագետ մարդը. Սեյրան Սարոյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ անսպասելի ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը: Նա հայտարարել էր, թե ով էլ լինի նախագահի աթոռին, նրան չի կարելի հայհոյել:

Այսօր լրագրողների հետ զրույցում նա պնդեց երեկվա իր ասածները: «Նախագահին չի կարելի ուշունց տալ, ծյեմ բոլե էն մարդը, որ կիրթ, գրագետ մարդ ա: Երկրի նախագան դա մեր ազգի սիմվոլն ա, բոլոր չափերն անցնում ենք»,-նշեց նա:

Այն հարցին` եթե նորից հայհոյեն նախագահին՝ ինչ կլինի, պատասխանեց. «Կնեղանանք, եթե էլի կրկնվի»:

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում




Լրահոս