Խաչիկ Գալստյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պաշտոնից հրաժարական տալուց հետո շարունակում է մնալ կուսակցության անդամ: Բայց, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նա չի այցելում կուսակցության գրասենյակ: Մեզ հետ զրույցում Գալստյանը տեղեկացրեց, որ իր հրաժարականի հիմքում չկա որեւէ արտառոց բան: «Պարզապես նախընտրական քարոզարշավի գերլարված վիճակից հետո հանգստանում եմ»,-ասաց Գալստյանը: Նա նաեւ նշեց, որ այսուհետ եւս շարունակելու է իր դասախոսական գործունեությունը ԵՊՀ-ում:
ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ