Հայաստանում արգելված է արտարժույթով առևտուրը. մեղավորները կպատժվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում արգելված է արտարժույթով առևտուրը, և նման դեպքեր հայտնաբերելու դեպքում՝ մեղավորները խստորեն կպատժվեն: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հիշեցրեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նրա խոսքով, շատ ավելի վտանգավոր են այն տնտեսվարողները, ովքեր իրենց ապրանքները կամ ծառայությունները գնանշում են արտարժույթով՝ դոլարով կամ եվրոյով:

«Եթե ձեզ զանգում են բանկից եւ պահանջում գնալ եւ վերաֆինանսավորել ձեր դրամային վարկը՝ ավելի բարձր տոկոսադրույքով, ապա մինչեւ բանկ շտապելը՝ կարդացեք ձեր վարկային պայմանագիրը: Եթե վարկային պայմանագրում չկա որեւէ կետ, որը բանկին թույլ կտա նման քայլի դիմել, ապա հանգիստ կարող եք մերժել բանկի այդ ավանտյուրան եւ դիմել դատարան: Մարդիկ գնում են ապրանքներ եւ մթերքներ, որոնք իրենց անհրաժեշտ չեն, ձեւավորում են արհեստական պահանջարկ, եւ դրանից օգտվելով՝ որոշ տնտեսվարողներ բարձրացնում են իրենք ապրանքների գները». – նշեց նա:

Արթուր Ջավադյանը նշեց նաև ավելի «խոշոր սպեկուլյանտների» մասին, որոնք իրենց եկամուտը ստանում են դոլարով, և պետք է դոլարը վաճառեն, որպեսզի կարողանան աշխատակիցներին աշխատավարձ տալ, սակայն հապաղում են՝ ե՛ւ աշխատավարձն են ուշացնում, ե՛ւ դրանով խուճապ են ստեղծում աշխատողների մոտ:




Լրահոս