«Ժողովուրդ» օրաթերթի երեկվա համարում տեղ գտած հրապարակումից հետո ԱԺ կայքում ավելացվել են ԵԱՀԿ գործող նախագահ Է. Գիլմորի հետ հանդիպման լուսանկարները, որտեղ երեւում են նաեւ Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր խմբակցության պատգամավորները: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպման վերաբերյալ լուսանկարներում երեւում էին բոլոր հայ պատգամավորները, բացառությամբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ու քարտուղար Արամ Մանուկյանի: Բացի այդ, Զուրաբյանի ելույթը ներկայացված էր կիսատ, եւ չկային այն հատվածները, որտեղ նա խոսել էր ՀՀ-ում ժողովրդավարության բացակայության մասին:
ՄՆԱՑ ՏԵՔՍՏԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ