Բրիտանական Paddy Power բուքմեյքերական ընկերությունը խաղադրույքներ է ընդունում այն բանի օգտին, որ Ռուսաստանի նախագահը մինչև հաջորդ տարվա վերջ կհեռացվի իր պաշտոնից. տեղեկացնում է The Telegraph-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ այժմ խաղադրույքներն ընդունվում են 1:16 հարաբերակցությամբ:
Բացի այդ՝ Paddy Power-ում կարելի է խաղադրույք կատարել այն բանի օգտին, որ հաջորդ տարի 100 ռուբլին կարժենա 1 դոլար, Պուտինը կհրաժարվի 2018-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումից, կհրաժարվի Ղրիմից և այլն: