Հունիսի 12-ին Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր ընտրվեց Գայանե Գասպարյանը, ընդ որում՝ միաձայն: Բայց բուհի՝ կարեւոր նշանակություն ունեցող իրադարձության մասին Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի պաշտոնական կայքում ընդամենը մեկ նախադասություն է՝ «ԵՊԼՀ ռեկտորի ընտրություններ» վերնագրով, առանց մանրամասների, ռեկտորի կենսագրական տվյալներն ու լուսանկարը ներկայացնելու: Կայքի «ղեկավարություն» բաժնում եւս որեւէ տվյալ չկա նորընտիր ռեկտորի մասին: Ուշագրավն այն է, որ Գասպարյանի ընտրվելու վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չկա նաեւ Բրյուսովի բաժիններից մեկի՝ «Միջազգային լրագրություն» գիտաուսումնական կենտրոնի կայքում. կայք, որն ուսանողների ուժերով նաեւ լրատվական որոշակի գործունեություն է իրականացնում: Այս փաստն ուշագրավ է այն առումով, որ լրագրության կենտրոնի կայքը ժամանակին ամենայն մանրամասնությամբ լուսաբանում էր ի պաշտպանություն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի իրականացված բողոքի բոլոր ակցիաները, իսկ ահա նոր ռեկտորի ընտրություններն այստեղ գերադասել են բոյկոտել ու ոչ մի բառ չգրել:
ԲՈՅԿՈՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ