
Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը ճանաչվել է Սերբիայի 2014թ․ լավագույն ֆուտբոլիստ:
Սերբիայի լավագույն մարզիչ է ճանաչվել Ռադովան Չուրչիչը: Նա վերջերս է գլխավորել Սերբիայի հավաքականը։ Մինչև այդ Չուրչիչն աշխատում էր Սերբիայի երիտասարդական հավաքականում։
Նշենք, որ մրցանակաբաշխության արարողությունը կկայանա դեկտեմբերի 18-ին Բելգրադում։