
«Չեմ կարծում, որ Օսկանյանի հանդեպ քաղաքական ենթատեքստեր կան»:
Գալուստ Գրիգորիչի հայտարարությունը սովորականի նման վերծանելու անհրաժեշտություն ունի: Նա հավանաբար ցանկանում է ասել, որ Օսկանյանին ԱԱԾ հրավիրելու գործը քաղաքական ենթատեքստ չունի: Գուցե եւ այդպես է, իսկ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն լռում այսքան ժամանակ: Ինչո՞ւ հիմա քաղաքական կեղտոտ լվացքն ԱԱԾ-ն հատկապես նախկին արտգործնախարարի «Սիվիլիթաս»-ի պատուհանից կախեց: Ավելի կոռեկտ կլիներ, եթե իշխանությունն իր նախկին պաշտոնյա-գործընկերոջ հայտարարությունը հերքելու փոխարեն խոսեր փաստերով՝ ապացուցելով, որ սա ոչ թե հերթական «գործսարքոցին» է, այլ իրական «լվացք»: