
Իսպանական AS պարբերականը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի կոլումբացի հարձակվող Խամես Ռոդրիգեսը վերականգնվել է վնասվածքից ու մարզվում է ընդհանուր խմբի կազմում:
Հիշեցնենք, որ Խամեսը վնասվածք էր ստացել Լա լիգայի 14-րդ տուրում կայացած «Սելտա»-ի հետ խաղում: Այդ վնասվածքից հետո նա բաց է թողել թիմի վերջին 3 խաղերը: