
«Ոչ ընդդիմադիրը չի նշանակում իշխանական»:
Քաղաքական դաշտում սեւի եւ սպիտակի հակադրությունը թեեւ փոքր-ինչ մեղմվել է, բայց դեռ վաղ է քաղաքական ներկապնակ ունենալու մասին խոսել: Ցավոք թե բարեբախտաբար հայաստանյան քաղուժերը կա՛մ սեւ են, կա՛մ սպիտակ: Հասարակությունն էլ բավական հստակ տարբերում է նրանց՝ անկախ հագած դիմակներից: Համենայնդեպս, բոլոր նրանք, ովքեր ձեւացնում են, թե իրենք միջին դիրքում են խաղում, էլի երրորդ ուժ չեն դառնում: Իրենց հավաստիացումներին իրենք էլ չեն հավատում: Կցորդները մշտապես լավ են երեւում, ու այնպես է ստացվել, որ Հայաստանում իսկապես ոչ ընդդիմադիրը նշանակում է իշխանական, եւ հակառակը: