
«Նախագահական ընտրություններից հետո ունենալու ենք ծավալուն արմատական բարեփոխումներ»:
Այսպիսով՝ եկել է խորհրդարանի ընտրություններից առաջ տված խոստումները ջրելու ժամանակը: Դժվար է հավատալը, որ ՀՀԿ-ն մեր իրականության մասն է կազմում, քանի որ իշխող կուսակցության հայացքը մշտապես ապագային է ուղղված: Հանրապետականն ամեն լավ բանի մասին խոսում է ապառնի ժամանակով: Ուստիեւ հիմա էլ եկել է նախագահի ընտրություններից հետո բարեփոխումների հույսեր շռայլելու ժամանակը: Անշուշտ, ՀՀԿ-ն այդ եղանակով էլի ժամանակ կշահի, բայց ճիշտ էլ ասում են, որ քաղաքական կյանքը Հայաստանում զարթոնք է ապրում ընտրությունից ընտրություն: Իսկ քաղաքական ասելով՝ իշխող կուսակցությունը հասկանում է հույս եւ խոստում: