Արժույթի շուկայում վերջին օրերին շարունակվող քաոսն առաջիկա օրերին կայունանալու միտումներ է ցույց տալիս: Armlur.am-ին հավաստի տեղեկություններ են հասել, որ առաջիկա օրերին դոլարն իջնելու է:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ գործարարներին առաջարկում են այժմ դոլար գնել 560 դրամով, սակայն վերջիններս դեռևս չեն ցանկանում շտապել և հույս ունեն, որ առաջիկա օրերին դոլարի փոխարժեքը կնվազի:
Հիշեցնենք, որ վերջին օրերին փոխարժեքի տատանումներն իսկական քաոս են առաջացրել բոլորի շրջանում: Այդ ամենի հետևանքն էլ օրեցօր ավելացող գնաճն է: