
Armlur.am-ի տեղեկություններով՝ խորհրդարանում դեռևս շարունակվում է արտահերթ փակ նիստը:
Մեր տեղեկությունների համաձայն՝ այն կավարտվի 22:00-ին:
Նշենք, որ ՀՀ կառավարության ներկայացուցիչները պատասխանում են օրենսդիրների հարցերին՝ կապված դրամ-դոլար փոխարժեքի տատանումների հետ:
Հիշեցնենք նաև, որ ԱԺ ոչ իշխանական ուժերը նախաձեռնել էին արտահերթ նիստ, որի ժամանակ պետք է պարզաբանվեն հասարակությանը հուզող հարցեր, քննարկվի արտարժույթի շուկայում արձանագրված մտահոգիչ իրավիճակը։