Հայաստան գազի ներկրման լիցենզիայի գործողության ժամկետը կերկարաձգվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
23-րդ և 32-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 2-ի
«էլեկտրական էներգիայի (հզորության) և բնական գազի ներկրման ու արտահանման
գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը
կորցրած ճանաչելու մասին» №339Ն որոշումը և հաշվի առնելով «ԳԱԶՊՐՈՄ
ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության 2014 թվականի նոյեմբերի 21-ի №01-
20/4930 գրությունը՝

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002
թվականի դեկտեմբերի 24-ի №95Ա որոշմամբ «ՀայՌուսգազարդ» փակ
բաժնետիրական ընկերությանը տրամադրված և Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի մարտի
12-ի №48Ա որոշմամբ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական
ընկերության անվամբ վերաձևակերպված Հայաստանի Հանրապետություն
բնական գազի ներկրման №0102 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել
մինչև 2017 թվականի հունվարի 1-ը:

2. «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը` մեկամսյա
ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԱԽԱԳԻԾ կարգավորող հանձնաժողով ներկայացնել մեկ միլիոն դրամ գումարի նոր երաշխիք` մինչև 2017 թվականի փետրվարի 1-ը գործողության ժամկետով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից»:

Հիշեցնենք, որ այսօր «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը հայտնել էր, որ եթե շարունակվի ՀՀ դրամի անկումը դոլարի նկատմամբ, ընկերությունն իր իրավասության շրջանակում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու որոշում կկայացնի՝ սակագնի վերանայման հարցով:




Լրահոս