Ավստրիայում՝ սողունների Happ այգում, 115 տարվա համատեղ կյանքից հետո կրիաների զույգը՝ Պոլդին եւ Բիբին, որոշել է ամուսնալուծվել: Այգու աշխատակիցները նկատել են, որ վերջիններս միմյանց հետ հազվադեպ են շփվում, եւ փորձել են վերականգնել նրանց նախկին հարաբերությունները, նրանց բույն են տարել «ռոմանտիկ» ընթրիք, միասին զբոսանքներ կազմակերպել, սակայն ջանքերը ցանկալի արդյունք չեն տվել: Միմյանց նկատմամբ ագրեսիայի դրսեւորումը բացառելու նպատակով նրանց տեղավորել են առանձին բներում: Այգու աշխատակիցների խոսքերով՝ երկու կրիաներն էլ գոհ են իրենց նոր կյանքից:
ԿՐԻԱՆԵՐՆ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ