
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը շարունակում է պահանջված մնալ։ Նա 2014-ին ամենաշատ փնտրված մարզիկն է Google-ում:
Խամեսին հաջորդում է «Ֆորմուլա-1»-ի 7-ակի չեմպիոնի Միխայել Շումախերը, իսկ ամերիկյան ֆուտբոլի աստղ Ռայ Ռեյսը երրորդ տեղում է:
Google-ում շատ են փնտրել նաև «Բարսելոնայի» և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսին, ում հաջորդում է նրա բրազիլացի ակումբակից Նեյմարը։