ԺԱՅՌԻ ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի դիմանկարը վերջինիս ադամանդյա գահակալման հոբելյանի առթիվ հայտնվել է Ջիբրալթարի ժայռերից մեկի վրա երկրի պետական դրոշի հետ մեկտեղ: Դիմանկարը եւ դրոշը ստեղծվել են հատուկ լազերային էֆեկտներով, որոնց շնորհիվ դրանք տեսանելի են եղել նաեւ Իսպանիայից: Նշենք, որ արարողությանը ներկա են եղել թագավորական ընտանիքի անդամներ, որոնք պաշտոնական այցով այս օրերին Ջիբրալթարում են: Իսպանիայի իշխանությունները քաղաքական ենթատեքստ են տեսել կատարվածում, եւ Ջիբրալթարի ԱԳ նախարարը հայտարարել է, որ բնակիչներից շատերն էլ արձագանքել են հետեւյալ կերպ. «Ջիբրալթարը գտնվում է Իսպանիայի տրամադրության տակ»:




Լրահոս