
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հերթական դատական հայցն է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանի դստեր` Գայանե Քոչարյանի ամուսնու` Վիգեն Չատինյանի ընտանիքին պատկանող ընկերության դեմ:
Նոյեմբերի 21-ին «Յուքոմ» ՍՊԸ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հայց է ներկայացրել ընդդեմ «Միստր Շեդո» ՍՊԸ-ի:
«Յուքոմը» պահանջում է «Միստր Շեդո»-ից բռնագանձել 105 հազար 500 դրամ: Ինչպես հայտնի է՝ այդ ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին, եւ ըստ պետռեգիստրի՝ նրա հիմնադիրը Արա Չատինյանն է: Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին էլ «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամ»-ն էր դատական հայց ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի փեսայի ընկերության դեմ` պահանջելով վերջինից, հօգուտ հիմնադրամի, բռնագանձել 3 միլիոն 851 հազար դրամ»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: