
«Հրապարակ» թերթը գրում է. «Աժ արտահերթ նիստից հետո ֆինանսական դաշտի բոլոր պատասխանատուները, առանց բացառության, նախագահական են գնացել՝ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցության:
Մինչ թերթը տպարան ուղարկելը դեռ խորհրդակցությունը շարունակվում էր, եւ հնարավոր չէր քննարկումից որեւէ մանրամասն իմանալ:
Լավատեղյակ աղբյուրը միայն ասաց, որ «հոր տարին տալուց հետո» Ղարաբաղից վերադարձած Սերժ Սարգսյանը վրդովված է եղել ֆինանսական շուկայում ստեղծված վիճակից եւ նախօրեին ոլորտի պատասխանատուներին խստիվ հանձնարարել է՝ կայունացնել վիճակը: «Հայաստանից արտարժույթ չպետք է դուրս գա»,- ասել է նա»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: