ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խաչմերուկներում տեղադրված են բազմաթիվ տեսախցիկներ, բայց ճանապարհային ոստիկանությունը դեռ շարունակում է շրջել: Երբ իմ կատարած խախտումը ե՛ւ տեսախցիկներն են նկարում, ե՛ւ ճանապարհային ոստիկանությունն է նկատում, ապա արդյոք կարող եմ ՃՈ պահանջները չկատարել՝ պատճառաբանելով, որ տեսախցիկն արդեն նկարել է, եւ տուգանքը կվճարեմ համապատասխան ակտը ստանալուց հետո:

Տիգրանուհի Սահակյան, 25 տարեկան, երաժիշտ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչի եւ տեսախցիկի կողմից միեւնույն իրավախախտումն արձանագրվելու դեպքում անհրաժեշտ է դիմել ճանապարհային ոստիկանություն, եւ  ՃՈ ՃՊԾ տեսուչի կողմից կայացված որոշումը կբեկանվի: Ինչ վերաբերում է այն հարցին, թե կարող է արդյոք քաղաքացին չենթարկվել ճանապարհային ոստիկանության պահանջներին, հայտնում ենք, որ ՃՈ ծառայողի օրինական պահանջները պարտադիր են երթեւեկության բոլոր մասնակիցների համար:
ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եւ ստացվում է, որ քաղաքացին նույն «մեղքի» համար երկու անգամ կարող է տուգանվել: Իրավագիտությանը, անշուշտ, նման մոտեցում հայտնի չէ, բայց հայրենի կառավարությունն այնպես է կենտրոնացել ավտովարորդների գրպանի վրա, որ մինչ այժմ մարդկությանն անհայտ նորարարություններ է կիրառում:




Լրահոս