ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հիմա արձակուրդի մեջ եմ եւ սովորության համաձայն` ողջ արձակուրդս ընթերցանությանն եմ տրամադրում: Լսել եմ, որ համացանցում գոյություն ունի հայկական վիրտուալ գրադարան: Խնդրում եմ ասել, թե ինչ է հայկական վիրտուալ գիտական գրադարանը, ով եւ ինչպես կարող է մուտք գործել այդ գրադարան:

Բելլա Մուրադյան, 45 տարեկան, դասախոս


ՊԱՏԱՍԽԱՆ. Հայկական վիրտուալ գիտական գրադարանը (ՀՎԳԳ) տրամադրում է գիտության եւ տեխնիկայի բոլոր, ինչպես նաեւ հասարակական եւ հումանիտար գիտությունների բազմաթիվ ոլորտներում գիտական հոդվածների ամբողջական տեքստի ներբեռնման հնարավորություն: ՀՎԳԳ-ն թույլ է տալիս որոնում կատարել բոլոր հասանելի գիտական ամսագրերում՝ առանց յուրաքանչյուր հրատարակչի կայքն առանձին այցելելու անհրաժեշտության, ինչպես նաեւ ստեղծել օգտագործողի հաշիվ՝ ամսագրերի առցանց հավաքածու մշակելու եւ նախընտրած որոնումների հիման վրա էլփոստով նոր հրատարակված հոդվածների վերաբերյալ զգուշացումներ ստանալու նպատակով:
Հայկական վիրտուալ գիտական գրադարանի մուտքն այժմ հասանելի է Հայաստանի ավելի քան 80 համալսարանում եւ հետազոտական կազմակերպություններում աշխատող եւ սովորող անձանց: ՀՎԳԳ-ի «Մեր մասին» բաժինը հետագայում թարմացվելու է` նոր կազմակերպությունների ավելացման դեպքում: Եթե ցանկանում եք, որ ՀՎԳԳ-ում ներառվի ձեր կազմակերպությունը, ապա կարող եք դիմում ուղարկել ՀՎԳԳ-ի կայքի «Հետադարձ կապ» բաժնի միջոցով:

շարունակելի
Հայկական վիրտուալ գիտական գրադարան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հրաշալի նախաձեռնություն է, մանավանդ որ գիր ու գրականության հանդեպ այնպիսի սեր ու մոտեցում, ինչպիսին մեր ընթերցողն ունի, հազարավոր մարդիկ կունենան: Վիրտուալ գրադարանների հանդեպ հետաքրքրության մեծացումը վկայում է նաեւ, որ մարդկանց խանգարում է ոչ միայն գիրք կարդալու սովորույթից օտարանալը, այլեւ տպագիր գրքի` թեկուզ եւ արդարացված, սակայն  բարձր գինը:




Լրահոս