
ՌԴ-ի Պսկով քաղաքի մերձակայքում գտնվող մանկական ճամբարների սաներից մեկն իր ծննդյան օրը որոշել է կախվելու միջոցով ինքնասպան լինել: Նա այդ քայլին գնացել է մոր կարոտից ելնելով, քանի որ ըստ ընկերների, նա երկար ժամանակ սպասել է մորը, որ վերջինս ներկա գտնվի իր ծննդյան տոնին:
Երեխային կախված վիճակում հայտնաբերել է ճամբարի երեխաներից մեկը, հենց նա էլ մեծահասակներին կանչել է օգնության: Ժորան տեղափոխվել է հիվանդանոց: