
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ: Այս մասին նա նշեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ.
«Նրանք աջակցում են արտաքին շոկերով պայմանավորված փոխարժեքի տատանումների հետևանքով ֆինանսական շուկայի կայունացմանն ուղղված մեր քայլերին»,-նշեց նա:
Վարչապետը ընդգծեց, որ երեկ օրվա երկրորդ կեսից սկսված կայունացումը շարունակվելու է:
«Սակայն մենք անհանգստացած ենք փոխանակման կետերում գնման և վաճառքի մեծ մարժաներով ու սպառողական շուկայում տեղի ունեցող որոշ գործընթացներով:
Մասնավորապես՝ երեկ շաքարի, ալյուրի և լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ գների բարձրացումներ կային: Միաժամանակ հորդորում եմ ամենայն խստությամբ մոտենալ այս չարաշահումներին, կառավարությունն անհիմն թանկացումները չի հանդուրժելու», – հավելեց նա: