
Անգլիական «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեզութ Օզիլը խոսել է իր ապաքինման ընթացքի մասին: «Ամեն օր աշխատում եմ և անում եմ հնարավորը, որ ամեն ինչ ծրագրի համաձայն լինի: Վերականգնմանս ընթացքը շատ երկար չի տևի»,- ասել է գերմանացի ֆուտբոլիստը:
Օզիլը խոսել է նաև իր թիմի մասին. «Ինչ վերաբերում է մեր թիմի խաղին, ապա ես վստահ եմ, որ «Արսենալ»-ը ընթացիկ մրցաշրջանում շատ լավ հանդես կգա ու լավ արդյունքներ կունենա»,- ասել է ֆուտբոլիստը: