
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
Ըստ կալանավորի հաղորդման` 2014թ. նոյեմբերի 11-ին ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվելիս հիշյալ բաժնի աշխատակիցների կողմից իր նկատմամբ գործադրվել է բռնություն, այնուհետև ենթարկվել է խոշտանգման և դաժան վերաբերմունքի, որի պատճառով ձերբակալվածներին պահելու վայրի (ՁՊՎ) խցում տեղավորվելուց հետո փորձել է ինքնասպանություն գործել, որը կանխվել է ՁՊՎ-ի հերթապահի կողմից:
Կատարվում է նախաքննություն: