
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է շրջել Երևանի սուպերմարկետներով, դրամի փոխանակման կետերով՝ պարզելու, թե իրականում ինչ է կատարվում դրամ-դոլար փոխարժեքի տատանումների պայմաններում:
Վարչապետն իր ռուս գործընկերոջ՝ Դմիտրի Մեդվեդևի օրինակով ծանոթանում է ապրանքների գներին, վաճառողներից ճշտում, թե դրանք ինչ են արժեցել մի քանի օր առաջ, ինչպես նաև՝ անձամբ ծանոթանում դոլարի փոխարժեքին: