Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրի վավերացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացմանը. տեղեկացնում է «Новости-Казахстан»-ը:

Ազգային տնտեսության նախարար Էրբոլատ Դոսաևը հիշեցրել է, որ Հայաստանի հետ պայմանագիրը ստորագրվել է այս տարվա հոկտեմբերի 10-ին Մինսկում: Փաստաթուղթը ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը դառնում է ԵՏՄ լիիրավ անդամ և պետք է համապատասխանի ՄՄ և ԵՏՄ իրավապայմանագրային բազայի նորմերին:

«Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ահռելի դեր է խաղում, քանի որ մենք համագործակցում ենք Հայաստանի հետ, և մեր այդ համագործակցությունը նպաստում է մեր երկրների տնտեսական զարգացմանը: Հայաստանի անդամակցության շնորհիվ մենք նախատեսում ենք մեր օրենսդրական շահերի զարգացումը», – ասել է Դոսաևը:




Լրահոս