Forbes-ի կողմից կազմված բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ունեցող երկրների ցանկում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ հորիզոնականը: Նախկին ԽՍՀՄ երկրներից ցանկում ներգրավված են նաև Էստոնիան (22), Լիտվան (24), Վրաստանը (47), Ադրբեջանը (60), Ղազախստանը (65), Մոլդովան (75), Ուկրաինան (88) և Ռուսաստանը (91):
Forbes-ը հաղորդում է, որ Ռուսաստանում սեփականության իրավունքի պաշտպանությունը շարունակում է մնալ անկատար: Բացի այդ, Ռուսաստանի կախվածությունը հումքի արտահանումից նրան խոցելի է դարձնում հումքի պահանջարկի անկման պատճառով: 2014թ.-ին գործարարության համար լավագույն երկիր է ճանաչվել Դանիան:
Առաջին եռյակում են նաև Հոնգկոնգը և Նոր Զելանդիան: