
Ֆինանսատնտեսական անբարենպաստ գործոնների դեպքում Ռուսաստանում ստեղծված ճգնաժամը կարող է շարունակվել մինչև 2 տարի: Այս մասին դեկտեմբերի 18-ին տրված մեծ մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՌԴ նախագահը չի բացառել, որ այն կարող է վերանալ նաև շատ ավելի շուտ:
Պուտինը նշել է, որ կառավարությունը և Կենտրոնական բանկն այս պայմաններում ամեն բան ճիշտ են անում, թեև գուցե ինչ-որ քայլեր կարող էին ավելի արագ ձեռնարկվել: Նա նշել է, որ երկրում ստեղծված իրավիճակի համար պատասխանատվություն է կրում ոչ միայն ԿԲ-ն:
ՌԴ ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկրի տնտեսությունը կհարմարվի ստեղծված իրավիճակին: