Արևմուտքը չի դադարում բաժանարար պատեր կառուցել. Վ. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բեռլինյան պատի փլուզումից հետո 25 տարի է անցել, և շատ ձեռքբերումներ են եղել: Ռուսաստանն անգամ մոտ էր վիզային ռեժիմից հրաժարվելուն: Եվ այժմ նոր բաժանարար պատ է կառուցվել:

Ո՞ւր է տանելու այս սառեցումը, արդյոք սա նոր սառը պատերազմի սկիզբ չէ՞:

Ի պատասխան այս հարցին՝ Պուտինը նշել է, որ, իրոք, նոր պատեր են կառուցվում, և դա նոր չի սկսվել: «Մի՞թե մեզ չէին ասում, որ ՆԱՏՕ-ն չի ընդարձակվելու դեպի արևելք: Սակայն դա սկսվեց անմիջապես՝ երկու ալիքներով: Մեր սահմանների մոտ հռթիռային համակարգը նույնպես պատ է: Ոչ ոք կանգ չի առել. դրանում է հիմանական խնդիրը:

Մեր գործընկերները որոշել են, որ իրենք հաղթողներ են, իսկ մյուսները՝ վասալներ: Ես ասացի՝ այդ պատերը կանգ չեն առել: Ես կարծում եմ, որ մեր դիրքորոշումը ճգնաժամային իրավիճակների և Ուկրաինայի վերաբերյալ պետք է հասկացնել տա՝ ճիշտ ճանապարը պատերի կառուցումը դադարեցնելն է, պետք է ընդհանուր տարածքներ կառուցել:




Լրահոս