Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում արձանագրվել է նոր ռեկորդ: Մեկ դոլարի միջին կշռված գինը կազմել է 416 դրամ 76 լումա, ինչը վերջին տարիների բարձր ցուցանիշն է: Գործարքների վերջում գինը բարձրացել է մինչեւ 416 դրամ 95 լումա:
Ի դեպ, դրամի նկատմամբ դոլարի նման թանկացումը արձանագրվել է այն դեպքում, երբ աշխարհում դոլարի գինը ընկնում է մասնավորապես եվրոյի նկատմամբ: Փոխանակման կետերում երեկ երեկոյան մեկ դոլարը վաճառվում էր 418-419 դրամով: