Ղրիմը կապ չունի Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի հետ. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի տնտեսության հետ կատարվող իրադարձությունները Ղրիմի համար հաշվեհարդար չեն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ի պատասխան մամուլի ասուլիսում հնչած համապատասխան հարցին:

Նախագահի խոսքով՝ Ռուսաստանը վճարում է այն բանի համար, որ փորձում է պահպանվել որպես ազգ և քաղաքակրթություն:

«ԽՍՀՄ փլուզումից հետո մենք լիովին բացվել էինք, և ինչ տեսանք՝ ահաբեկչության անթաքույց սատարում Հյուսիսային Կովկասում: Ցանկացած հարցով, ինչ էլ որ մենք անելու լինեինք, հանդիպում էինք խնդիրների և ընդդիմախոսության», – նշել է Պուտինը՝ հիշատակելով անգամ Օլիմպիադայի կազմակերպման ընթացքը վարկաբեկելու փորձերը:

«Ղրիմը կապ չունի: Պատժամիջոցները: Խնդիրների ընդհանուր ծավալի 25%-ը պատժամիջոցների ազդեցությունն է: Մենք ուզում ենք պահպանվել և պայքարել, դիմակայել, այս ամենի միջից դուրս գալ ավելի անկախ, թե ուզում ենք, որ մեր մաշկը կախեն պատին: Ղրիմն այստեղ կապ չունի», – հայտարարել է Պուտինը:




Լրահոս