Ռուսաստանը վաղուց էր ծրագրում շրջադարձը դեպի Արևելք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի շրջադարձը դեպի Արևելք վաղուց էր ծրագրված: Դա կապված է տնտեսական գործընթացների հետ, քանի որ Ասիան աշխարհում ամենաարագն էր զարգանում:

Այս մասին նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ի պատասխան հարցին՝ ձեռնտու է արդյոք Ռուսաստանին էներգետիկ ոլորտում շրջադարձը դեպի Չինաստան և Թուրքիա:

Պուտինը վստահեցրել է, որ գազի մատակարարման վերաբերյալ Չինաստանի հետ կնքված պայմանագիրը Ռուսաստանին ի վնաս չէ, հակառակը՝ երկուստեք ձեռնտու է: Նախագահն ընդգծել է, որ գնի բանաձևը Չինաստանի համար նույնն է, ինչ որ Եվրոպայի համար էր: Նրա խոսքով՝ դա թույլ կտա Ռուսաստանին միավորել արևմտյան և արևելյան էներգահամակարգերը, ինչը ձեռնտու է նաև միջազգային տեսանկյունից:

«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այտեղ տնտեսությունն աճում է և թուրք գործընկերները հարց են բարձրացնում ներքին շուկայի համար մատակարարումն ավելացնելու մասին: Եթե Եվրոպան ցանկանա կայուն մատակարարումներ ստանալ, դա կարվի Հունաստանի և Մակեդոնիայի տարածքով»,-հայտարարել է Պուտինը:




Լրահոս