Բելառուսը Ռուսաստանի հետ առևտուր կանի միայն դոլարով ու եվրոյով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հրահանգել է իր կառավարությանը Ռուսաստանի հետ առևտուր կատարել միայն դոլարով և եվրոյով:

«Խնդիր է դրված Ռուսաստանի հետ առևտուր անել ոչ թե ռուբլով, այլ՝ դոլարով, ինչպես որ մենք վճարում ենք էներգակիրների դիմաց»,-հայտնել է բելառուսական նախագահը կառավարության հետ խորհրդակցության ժամանակ:

Լուկաշենկոյի խոսքով՝ Ռուսաստանի հետ վաղուց էր պետք աշխատել և վճարները պահանջել կայուն արժույթով՝ դոլարով և եվրոյով:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Միասնական տնտեսական տարածքի շրջանակներում Բելառուսը Ռուսաստանի հետ բոլոր հաշվարկների կեսն իրականացնում է ռուսական ռուբլով, և 40% -ը՝ եվրոյով:

Վերջին ժամանակները ռուսական ռուբլին զգալիորեն էժանացել է՝ արժեզրկվելով գրեթե երկու անգամ:




Լրահոս