Արևմտյան երկրները համոզված են, որ սառը պատերազմ է սկսվել և որ այդ հարցում իր մեղքի բաժինն ունի Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինի ասուլիսի ժամանակ այս մասին նշել է BBC-ի թղթակիցը:
«Գուցե դուք հիմա ցանկանում եք հայտարարել, որ պատրաստ եք զբաղվել Ուկրաինայի հարցի կոնստրուկտիվ լուծմամբ», – հարցրել է լրագրողը:
Ի պատասխան Պուտինը հայտարարել է, որ Ռուսասըտանը ուղղակի պաշտպանում է իր ազգային շահերը: «Մենք չենք գրոհում, չենք հարձակվում: Սակայն մեր արևմտյան, առաջին հերթին՝ ամրիկյան գործընկերների դժգոհությունը կապված է այն բանի հետ, որ մենք պաշտպանում ենք մեր ազգային շահերը», – ասել է նա:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ 1990-ականներին Ռուսաստանը դադարեցրել էր իր հեռավոր սահմանների ռազմավարական պարեկությունը, սակայն ԱՄՆ շարունակում էր դա անել: Ռուսաստանն արտերկրում միայն երկու ռազմակայան ունի լարված ուղղությունների վրա՝ Ղրղզստանում և Ուզբեկստանում: Իսկ ամերիկյան ռազմակայանները սփռված են աշխարհով մեկ: Ռուսաստանի ռազմական բյուջեն այս տարի մի փոքր աճել է, սակայն Պենտագոնի բյուջեն, միևնույն է, 10 անգամ ավել է: Այս պայմաններում, ով է լարվածություն կամ սպառնալիք ստեղծում, հարց է բարձրացրել Պուտինը: «Ես գտնում եմ, որ ուկրաինյան ճգնաժամի հետ կապված ճիշտ ենք մենք, այլ ոչ թե արևմտյան գործընկերները», – հայտարարել է ՌԴ նախագահը: