
Հավաստի աղբյուրները փաստում են, որ գնալով խորանում է լարվածությունը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի և Աժ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարաբերություններում: Ըստ լուրերի` նրանց հակասությունը սկիզբ է առել մայիսի 6-ին կայացած ընտրական գործընթացների ժամանակ, երբ ՀՀԿ-ական քաղաքապետը չի աշխատել Դալլաքյանի համար: Ավելին, Դարբինյանը անուղղակի խոչընդոտել է Դալլաքյանի բնականոն ընտրական քարոզարշավին: Դրա հետևանքով նրանց հարաբերությունները քաղաքական հակասություններից տեղափոխվել են անձնական դաշտ: “Ժողովուրդ”-ի հարցը, թե ինչով է պայմանավորված Դարբինյան-Ղալլաքյան լարվածությունը, Վանաձորի քաղաքապետին զարմացրել է. “Այ քեզ նորություն, ո՞ւմ է պետք ինտրիգ ստեղծել: Ես ոչ մեկի հետ էլ վատ հարաբերության մեջ չեմ: Ով սուտ խաբարներ է տարածում, նրանց էլ հարցրեք”: Այնուհետև նա հերքել է այն տեղեկությունը, ըստ որի` ինքը խոչընդոտել է Դալլաքյանի “ընտրական գործողություններին”: