
Հունիսի 19-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Նաիրի Մարգարյանը վարում Լեքսուս մակնիշի 01 PV 001 համարանիշի ավտոմքենան, որի դիմապակուց բացակայում էր ԱՊՊԱ-ի և տեխզննման կտրոնը: Գ. Շամշյանը հայտնում է, որ երբ ինքը լուսանկարում էր դատախազության աշխատակցին, ով մեքենան վարում էր առանց ամրագոտու, նկատելով իրեն՝ կապեց ամրագոտին:
Լուսանկարները՝ Գ. Շամշյանի